Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավից» դեպի Պատարա տանող 10 կմ-ից ավելի ճանապարհ13 հուլիսի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2020-ին կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի շրջանի Պատարա համայնքն ընկած 10 կմ-ից ավելի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Հարությունյանը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Այցի ընթացքում Հարությունյանը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաև այցելել գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն» զբոսաշրջային կենտրոն, հետաքրքրվել գործունեության տեսակներով։ Նախագահը հայտնել է, որ պատրաստակամ են աջակցել զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |