ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչը՝ դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին14 հուլիսի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը փոխանցել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ ՄԱԿ խոսնակը կոչ է անում ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: Նա ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այդ վտանգավոր իրավիճակի կարգավորման և խաղաղ, բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց ջանքերին: Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |