Թուրքիան՝ ԵՄ-ին․ Սբ Սոֆիան մեր սեփականությունն է, ոչ ոք չի կարող խառնվել մեր գործերին14 հուլիսի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, և ոչ ոք չի կարող խառնվել երկրի ինքնիշխան իրավական գործերին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյին՝ արձագանքելով ԵՄ քննադատությանը՝ կապված տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու որոշման հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը՝ նշելով, որ ԵԽ-ն դատապարտում է այն։ Բորելը հավելել է նաև, որ ԵՄ ատրգործնախարարները համակարծիք են և աջակցում են տաճարը մզկիթի վերածելու որոշումը չեղարկելու իրենց կոչին։ «Սբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, որի հետ կապված ցանկացած նախագիծ, ներառյալ նրա կարգավիճակը փոխելը, բացառապես Թուրքիայի իրավասության տիրույթում է: Ոչ ոք չի կարող խառնվել մեր ինքնիշխան իրավական գործերին»,- ասվում է տարածված տեքստում: Աքսոյը նաև հավաստիացրել է, որ նոր կարգավիճակի շնորհիվ մզկիթը բաց կլինի բոլոր կրոնների ներկայացուցիչ հանդիսացող այցելուների համար և նշել, որ «Սբ Սոֆիայի ներսում աշխատանքը չի խոչընդոտելու Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում դրա պահպանմանը»։ Ավելի վաղ Թուրքիայի կառավարության որոշումը քննադատել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |