Կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ Բենքսիից՝ լոնդոնյան մետրոյում![]() 15 հուլիսի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին լոնդոնյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներ է նկարել, որոշ հատվածներում հայտնվել են նաև սև առնետները, որոնց կերպարը նկարիչը նույնացնում է ապրելու համար պայքարի հետ, փոխանցում է BBC-ն։ Բենքսին Instagram-ի իր էջում հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա ստեղծում գրաֆիտիները։ Կրծողները պատկերված են բժշկական դիմակներով, ախտահանիչներով ու փռշտում են։ «Կորոնավիրուսային» տարրեր ավելացնելու համար Բենքսին կապույտ ներկ է օգտագործել, որը հիշեցնում է դիմակի գույնը, նույն գույնով նա նաև ստորագրել է վագոնի պատին։ Բենքսին ամենահայտնի փողոցային նկարիչներից մեկն է։ Մայիսին անգլիական մի հիվանդանոցում նա պատկերել էր երեխայի, ում կողքին Սարդ մարդն ու Բեթմենն են, իսկ ձեռքին՝ հերոսի կերպարով բուժքույրը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |