Հակառակորդը հուլիսի 14-ին կրակել է կոնյակի գործարանի, գերեզմանատան և տների վրա․ Քրգործ կա15 հուլիսի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 3 քրգործ՝ հուլիսի 14-ին հակառակորդի կրակի դեպքերի առթիվ․ մասնավորապես, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հակառակորդը կրակել է Բերդի կոնյակի գործարանի ուղղությամբ, արկերի պայթյունից վնասվել են գործարանի մեկ էմալապատ տարա և շենքերի ապակիները, իսկ գործարանի աշխատակիցների պատսպարված լինելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել: Հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ը, հակառակորդը կրակել է Այգեպարի 7 բնակչի առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ առանձնատների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները հրավտանգ եղանակով վնասվել են: Հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ը, հակառակորդը կրակել է Տավուշի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է շիրմաքար և գերեզմանի 3 մ երկարությամբ հենապատ: Նշված քրգործերով կատարվում է նախաքննություն: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Հայաստանն ունի 4 զոհ և մոտ 20 վիրավոր։ Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |