ՄԻՊ-ի 2-րդ զեկույցը՝ միջազգային կառույցներին․ Ադրբեջանը հրետանին իր բնակավայրերում է տեղադրում15 հուլիսի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ն ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ, հայտնում են ՄԻՊ-ից։ «Զեկույցում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»,- նշվում է հայտարարության մեջ։ Թաթոյանը հիշեցրել է, որ նման հնարավորություն ունեն միայն միջազգային A կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ` բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակն ուղղվի սեփական բնակչության վրա։ ՄԻՊ-ից նշել են, որ շարունակում են իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայնքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ: Հուլիսի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին էր ուղարկել Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հուլիսի 15-ի գիշերը հարաբերականորեն հանգիստ է եղել։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Պառավաքարը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |