ԵԱՀԿ ԽՎ-ն կքննարկի սառեցված հակամարտությունների կարգավորմանն առնչվող նոր նախաձեռնությունները30 հունվարի 2009 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշը հայտարարել է, որ 2009թ. ամենակարեւոր մարտահրավերներից մեկը սառեցված հակամարտությունների խնդիրներն են: Նրա խոսքերով, Վեհաժողովը կքննարկի Կովկասի վերաբերյալ նոր նախաձեռնությունները այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը կայցելի տարածաշրջան փետրվար ամսին: Այս մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում: «ԵԱՀԿ ԽՎ ուշադրության կենտրոնում է նաեւ Մերձդնեստրի հարցը: Փետրվարի երկրորդ կեսին Լենմարկերը կմեկնի նաեւ Մոլդովա եւ Մերձդնեստր»,-հաղորդել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հունաստանի նախագահության օրոք Վեհաժողովը ակտիվորեն կներգրավվի ռուս-ուկրաինական գազային խնդրի, Վրաստանի ճգնաժամի լուծման մեջ, ինչպես նաեւ կքննարկի Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքը, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունը: Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը տարածաշրջանային այցի շրջանակներում փետրվարի երկրորդ շաբաթվա մեջ կայցելի Հայաստան: Լենմարկերը կայցելի նաեւ Վրաստան ու Ադրբեջան: Լենմարկերի այցի ընթացքում նա կհանդիպի հարավկովկասյան երկրների ղեկավարության հետ: Հանդիպումներում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ կքննարկվի տարածաշրջանի իրավիճակն 2008թ, օգոստոսից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |