ՀՅԴ-ականները բորշչ են լցրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան վրա․ Պատճառն ԱԳՆ հայտարարությունն է15 հուլիսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հուլիսի 15-ին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ բորշչով տարա նետել դեսպանատան շենքի ուղղությամբ։ Ավելի վաղ հայ-ադրբեջանական բախումների ֆոնին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրենք կողմնակից են հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնվելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և սուվերենության վրա»։ Հայտարարությունից հետո ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան ԱԳՆ էր կանչվել։ «Ուկրաինան տարածեց հայտարարություն, որը տարածաշրջանում սրում է կոնֆլիկտներ: Այն ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, և այդ հայտարարությունը միակողմանի հայտարարություն է` հօգուտ ագրեսոր Ադրբեջանի»,- հայտարարել է Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը: Նրա կարծիքով` Ուկրաինան սեպ է խրում Հայաստանի հետ հարաբերությունների մեջ։ «Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած բորշչը: Եվ ուզում ենք ասել` կերեք այդ բորշչը և սուս մնացեք։ Մեր այս գործողությունը` պատասխան Ուկրաինայի հայտարարության շատ մեղմ է»,- հայտարարել է նա։
Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |