Մարզպետը՝ տավուշցիներին. Պատսպարվեք թաքստոցներում և ապաստարաններում16 հուլիսի 2020 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզի բնակիչների խնդրել է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։ «Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել», - նշել է նա։ Հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։ ՀՀ ԶՈւ-ն անցնել է շրջանաձև պաշտպանության և կանխել այն։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում՝ ժամը 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպարն ու Մովսեսը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվում է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |