Հաքերները կոտրել են Twitter-ում Օբամայի, Գեյթսի, Բեզոսի, Մասկի և ուրիշների հաշիվները

Հաքերները կոտրել են Twitter-ում Օբամայի, Գեյթսի, Բեզոսի, Մասկի և ուրիշների հաշիվները

PanARMENIAN.Net - Twitter-ում հաքերներին հաջողվել է կոտրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, ռեփեր Քայնե Ուեսթի, Apple-ի և Uber-ի հաշիվները։

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Twitter-ում նրանց էջերից մի քանի րոպեի տարբերությամբ հայտնվել են հաղորդագրություններ՝ առաջարկելով ցանկացած չափի բիթքոին ուղարկել կոնկրետ հաշվի և հետ ստանալ երկու անգամ ավելի մեծ գումար, փոխանցում է DTF-ը։

Ըստ երևույթին՝ հաքերներին հաջողվել է մուտք գործել սոցկայքի ադմինիստրատիվ իրավունքների հատված կամ այնտեղ խոցելի կետեր գտնել։

Սա Twitter-ի պատմության ամենախոշոր հաքերային հարձակումներից է։

Նման գրառումներով միկրոբլոգերը Twitter-ն անմիջապես արգելափակել է, սակայն եթե խոսքը համատարած հարձակման մասին է, ապա համացանցում կարող են հայտնվել բազմաթիվ մարդկանց անձնական տվյալներ։

Twitter-ի վրա այս հարձակումից հետո ընկերության ակցիաները նվազել են 3%-ով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---