Ադրբեջանում օգտագործման ենթակա ընդամենը 2․7 մլրդ խմ ջուր է մնացել

Ադրբեջանում օգտագործման ենթակա ընդամենը 2․7 մլրդ խմ ջուր է մնացել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում օգտագործման ենթակա ջրային պաշարները 2․7 մլրդ խմ են, այդ երկրի ջրամբարներում ներկայումս 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6 մլրդ խմ-ն օգտագործման ենթակա չէ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Այս տարի ջրային պաշարների հետ կապված շատ լարված իրավիճակ է։ 20․5 խմ ընդհանուր ծավալով ջրամբարներում այս պահին 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6-ը՝ օգտագործման ենթակա չէ»,- հայտարարել է նա։

Ըստ նրա՝ ջրի դեֆիցիտը կապված է կլիմայական փոփոխությունների, միջին ջերմաստիճանի բարձրացման, գետերի ջրի և հարևան երկրներից եկող ջրային պաշարների նվազման և մի շարք այլ հանգամանքների հետ։

Մուստաֆաևը նաև հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այդ գործընթացի կառավարման համար։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կուր գետի ցամաքելու պատճառով Ադրբեջանը ջրային ռեսուրսների լուրջ խնդիր ունի։ Երկրում ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջրի խնդիր կա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---