Ադրբեջանի կրթության գիտության նախարարը՝ ԱԳՆ ղեկավար![]() 16 հուլիսի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Էլմար Մամեդյարովը, նրա փոխարեն նշանակվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ջեհյուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է Turan.az-ը։ Հայտնի է, որ նա ծնվել է 1973-ին, ունի տնտեսագետի և իրավաբանի կրթություն։ ԿԳ նախարար էր նշանակվել 2013-ից։ Հուլիսի 15-ին Ալիևը կոշտ քննադատել էր Մամեդյարովի գլխավորությամբ ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։ «ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել էր Ալիևը։ Նա նաև բողոքել էր, որ Մամեդյարովն աշխատում է տանից։ Արտգործնախարարի պաշտոնը Մամեդյարովը զբաղեցնում էր 2004 թվականից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |