Կորոնավիրուսի ախտանիշերով 37․5 C ջերմություն ունեցողները կթեստավորվեն20 հուլիսի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսուհետ կթեստավորեն այն քաղաքացիներին, ում ջերմությունը 37.5 C կլինի։ Նրանք թետավորումը կարող են անցնել առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Նախկինում թեստավորում էին 38.5 C ջերմություն ունեցողներին և միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցողներին: Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը` 1․«Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը, 2․ Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ, 3․ Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ, 4․ Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, որոնք իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ, և/կամ ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշմանը, 5․ Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, որոնք անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ: Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,981-ի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |