ՀՀ-ում Covid-19-ից բուժաշխատող է մահացել․ Վարակի դեմ պայքարում ներգրավված չէր

ՀՀ-ում Covid-19-ից բուժաշխատող է մահացել․ Վարակի դեմ պայքարում ներգրավված չէր

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի 59-ամյա բուժաշխատողը, հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Սիրանուշ Հարությունյանն աշխատել է որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում»,-նշել է Նիկողոսյանը՝ ցավակցելով բուժաշխատողի հարազատներին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 678 դեպք կա, այլ պատճառով՝ 217։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,766 է։

Հուլիսի 22-ին մահվան 18 դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է կորոնավիրուսից, 2-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---