ՊՆ․ Տավուշում վիրավորված զինվորների առողջականում փոփոխություն չկա

ՊՆ․ Տավուշում վիրավորված զինվորների առողջականում փոփոխություն չկա

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետևանքով 10 զինծառայող շարունակում է բուժվել զինհոսպիտալում, նրանց առողջական վիճակում փոփոխություն չկա․ 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ընդհանուր առմամբ, սահմանային բախումների հետևանքով, ըստ ՊՆ-ի՝ 20 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել, նրանցից 10-ը, սակայն, թեթև վնասվածքներ ունեին և համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել ու շարք վերադարձել։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---