25 մլն դրամ Տավուշին՝ հակառակորդի հասցրած վնասների վերականգնմանը23 հուլիսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով Տավուշի մարզին մոտ 150 մլն դրամի վնաս է հասցվել, ՀՀ պետբյուջեում վերաբաշխում կլինի և հրատապության կարգով մարզպետարանին 25 մլն դրամ կտրամադրվի՝ վնասի մի մասը վերականգնելու համար, Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի խոսքով՝ առաջարկվում է գումարի մի մասը շուտ հասցնել վերականգնման աշխատանքների համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Կառավարությունն այս փուլում աշխատանքները սկսելու համար է գումար հատկացնում՝ հետագա լայնածավալ աշխատանքներին ընդառաջ։ Ըստ վարչապետի՝ սահամանմերձ գյուղերի նկատմամաբ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն է պետք։ «Կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ գյուղերը միևնույն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին այս տրամաբանությամբ։ Մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք, սահամանպահ գյուղերը պետք է ոչ միայն վերականգնվեն, այլ մենք դրանց վերականգնման կոնկրետ ռազմավարություն պետք է ունենանք։ Պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում ոչ թե ՀՀ-ն ավարտվում է, այլ` սկսվում»,- ասել է վարչապետը՝ նշելով սրա վերաբերյալ արդեն քննարկումներ եղել են։ Փաշինյանի խոսքով՝ այդ գյուղերում քաղաքաշինական լուրջ աշխատանք պետք է կատարվի։ Քաղաքաշինության պետական կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ մարզպետարանից խմբեր են աշխատում, ճշգրտումներ են անում, 7 տան վերականգնման, ևս 10-ի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ազգային-ճարտարապետական ոճով թաղամասերի նախագծում, որը կտրամադրվի կարիքավորների խմբի։ Վարչապետը փաստել է, որ ավերված տները պետբյուջեի միջոցով պետք է վերականգնվեն` ձևավորելով նոր միջավայր։ Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |