Իրանում առաջարկում են Նոբելյան մրցանակ տալ Էրդողանին Դավոսում իր դեմարշի համար 2 փետրվարի 2009 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թաիփ Էրդողանին Դավոսում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճի ժամանակ նրա վարքագծի համար: «Պատմությունը կգնահատի ձեր ելույթը ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի»,-ասել է Լարիջանին: Նրա խոսքերով, Էրդողանի խոսքը եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը գամեց մարդկության դեմ հանցագործություններին, որ կատարում է Իսրայելը: «Իրանի խորհրդարանը ողջունում է եւ հպարտանում է այդ մարդով եւ պաշտպանում է նրան, նրա վարվելակերպը»,-ասել է Լարիջանին, հաղորդում է Anatolia news agency-ն: Մինչդեռ, Իրանի հոգեւորականության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը` այաթոլլա Նազեր Մաքերեմ Շիրազին հայտարարել է, որ «Էրդողանին հարկավոր է ներկայացնել Նոբելյան մրցանակի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում խիզախ վարքի համար»: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Էրդողանը հայտարարեց, որ իր զայրույթի պատճառն այն էր, որ Իսրայելի նախագահին ելույթի համար 25 րոպե էր տրամադրվել, այն դեպքում, երբ իրեն ընդամենը 10-15 րոպե տրվեց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |