ՀՀ-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգի ստորաբաժանումներն ԱԹՍ-ների հակազդման նոր մեթոդներն են ուսումնասիրում

ՀՀ-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգի ստորաբաժանումներն ԱԹՍ-ների հակազդման նոր մեթոդներն են ուսումնասիրում

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ից մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի հակազդման մեթոդները։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Վարժանքների ընթացքում մշակվելու են ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։

Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները։

2016 թվականից վավեցրացվել է հայ-ռուսական միացյալ ՀՕՊ համակարգի համաձայնագիրը։ Հայտարարվել է, որ դրա նպատակը հակաօդային համատեղ պաշտպանություն իրականացնելն է:

Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը Տավուշում և մեկն Արցախում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---