Ֆրանսիայում անցորդները փրկել են հրդեհվող շենքից ցած նետված 2 երեխայի

Ֆրանսիայում անցորդները փրկել են հրդեհվող շենքից ցած նետված 2 երեխայի

PanARMENIAN.Net - Երկու փոքրիկ եղբայրներ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհից փրկվել են 10 մետրից ցած նետվելով, նրանց բռնել են փողոցում կանգնած մարդիկ, փոխանցում է The Guardian-ը։

10 և 3 տարեկան եղբայրները պատուհանից նետվելիս չեն վնասվել, սակայն կարող էին վնասվել շենքում ծխահարումից։

Դեպքի վայրում արված տեսանյութից երևում է, որ երեխաները թռչում են առնվազն երրորդ հարկից։ Նրանք շենքի 17 բնակչի հետ հոսպիտալացվել են, հիվանդանոց են տեղափոխվել նաև շենքի բակում նրանց բռնելու համար հավաքված մարդկանցից որոշները՝ հետազոտվելու համար արդյոք վնասվել կամ կոտրվածքներ ստացել են, թե ոչ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---