Կորոնավիրուսային բուժմանը ներգրավված ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները կպարգևատրվեն

Կորոնավիրուսային բուժմանը ներգրավված ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները կպարգևատրվեն

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը 15,349,215 դրամի գումար է հատկացրել ՀՀ ոստիկանությանը` Covid-19-ի դեմ պայքարում ներգրավված բժշկական վարչության հոսպիտալի բուժաշխատողներին պարգևավճարներ տալու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։

Որոշման նախագծում նշվում էր, որ դրա նպատակն է հանրապետության տարածքում կորոնավիրուսի բուժմանը ներգրավված աշխատակիցներին խրախուսել:

Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,231,967, մահացածների՝ 623,491։ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 36,162 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---