Մահացել է հուլիսի 14-ին հակառակորդի կրակից վիրավորված զինվորը

Մահացել է հուլիսի 14-ին հակառակորդի կրակից վիրավորված զինվորը

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ամսի 14-ին ծանր վիրավորված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորվել էր հակառակորդի կրակից Տավուշի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր զինհոսպիտալ, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

Հուլիսի 17-ին ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրել էր, որ բժիշկները պայքարում են զինծառայողի կյանքի համար։

Հուլիսի 12-ից 17-ը Տավուշի մարտերում վիրավորվէլ է 36 զինծառայող, որոնցից 26-ը շատ արագ դուրս են գրվել հիվանդանոցից և վերադարձել շարք։ 9-ը բուժում է ստանում։ 2 սպա բուժվում է այրվածքաբանական կենտրոնում, մյուսները՝ պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կենտրոնական զինվորական հոսպիտալում են:

Հայկական կողմը հուլիս 12-ից սկսած մարտերում ունեցել է ևս 4 զոհ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---