24 ժամում 76 մլն դրամի նվիրաբերություն՝ «1000 դրամի» հիմնադրամին

24 ժամում 76 մլն դրամի նվիրաբերություն՝ «1000 դրամի» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ից 23-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերվել է 268,701,409 դրամ։ Տվյալներն ամփոփված են հուլիսի 23-ի ժամը 12։00-ի դրությամբ, հայտնում է հիմնադրամը։

153,263,304 դրամի նվիրաբերությունները կատարվել է Հայաստանից, 85,273,750-ի՝ ԱՄՆ-ից։

Հուլիսի 22-ի ժամը 11։30-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերվել էր 192,479,473 դրամ։ Համեմատելով երկու օրվա տվյալները պարզ է դառնում, որ հիմնադրամին մոտ 24 ժամում 76,222,963 դրամ է նվիրաբերվել։

Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից և բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ փողը փոխանցելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։

Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։ Նախատեսված է շուտով վճարել նաև 1998-ից 2002 թթ․ կատարված դեպքերի վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---