ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 187 պացիենտ է ապաքինվել, 7 մահ կա

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 187 պացիենտ է ապաքինվել, 7 մահ կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 73 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,390-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հուլիսի 26-ը կիրակի էր, կորոնավիրուսի ախտորոշում իրականացնող որոշ լաբորատորիաներ չեն աշխատել։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ն այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 711 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 221 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է 187 պացիենտ, ընդհանուր առմամբ` 26, 665, փաստացի բուժվում է 9793 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 157,466 թեստավորում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---