ՌԴ զինծառայողները մեծ զորավարժություններ են սկսել Հս. Կովկասում և Անդրկովկասում

ՌԴ զինծառայողները մեծ զորավարժություններ են սկսել Հս. Կովկասում  և Անդրկովկասում

PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավելի քան 5000 զինծառայող է մասնակցում Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում մեկնարկած երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժություններին։

«Կովկաս-2020» լայնածավալ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում զորաշարժ է տեղի ունենում Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում գտնվող Հարավային ռազմական շրջանի ռազմակայաններում։

Մոտոհրաձգային, տանկային և հրետանային զորամասերի գումարտակային մարտավարական խմբերը զորաշարժ են կատարել դեպի համազորային պոլիգոններ, որտեղ մարտական հրաձգությամբ ուսումնական առաջադրանքներ են կատարում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Օդային դեսանտն ապահովում են ՌՕՈւ և ՀՕՊ ինքնաթիռներն ու ուղղաթիռները։

Մարտական հրաձգության այս փուլում գործարկվելու են «Տորնադո», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Մստա-Ս», «Գվոզդիկա», «Ակացիա» ինքնագնաց կայանքների հրետանային դիվիզիոններն ու գումարտակները։ Հետախուզական կրակային համալիրների կազմում գործարկվելու են Տ-72Բ3, Տ-90 տանկեր և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ։

Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը խնդիր է դրել իրական ժամանակի ռեժիմով ապահովել զորավարժությունների տեսահսկողությունը բոլոր տարածքներում։

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ենթակայության տակ է գտնվում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմակայանը։

Ընթերցեք նաև․ Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---