Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլում է

Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը  փորձարկումների վերջին փուլում է

PanARMENIAN.Net - Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները հուլիսի 27-ից սկսել են կորոնավիրուսի դեմ համատեղ մշակած պատվաստանյութի փորձարկումների վերջին փուլը։ Այս մասին հայտնում է CNBC․com-ը։

Հետազոտություններին մասնակցելու է 18-ից 85 տարեկան 30,000 մարդ աշխարհի 120 կետում։ Հաջողության դեպքում նորմատիվ ուսումնասիրությունները կավարտվեն արդեն հոկտեմբերին։ Նախատեսվում է 100 մլն դեղաչափ մատակարարել 2020-ի վերջին և 1․3 մլրդ՝ 2021-ի վերջին։

Փորձարկումների 3-րդ փուլ է մտել նաև Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը։

Հուլիսի 28-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 16,482,592 դեպք, դրանից մահվան՝ 654,103, առողջացման՝ 9,575,120 դեպք։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---