ԱԱԾ առաջարկը՝ արգելել առանց թույլտվության դրոնների օգտագործումը պետսահմանին

ԱԱԾ առաջարկը՝ արգելել առանց թույլտվության դրոնների օգտագործումը պետսահմանին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները։

ԱԱԾ-ի նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, դրանով առաջարկվում է փոփոխություն անել «Պետական սահմանի մասին» օրենքում։

Ըստ ԱԱԾ-ի՝ այժմ օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:

«Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս»,- նշել են ԱԱԾ-ից։

Տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ըստ ուժայինների, կարող է խիստ բացասական անդրադառնալ պետական սահմանի պահպանմանը, նպատակահարմար է կիրառել որոշակի սահմանափակումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---