Սբ Սոֆիայի արտեֆակտները կցուցադրվեն առանձին թանգարանում![]() 29 հուլիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Սոֆիայի բոլոր արտեֆակտները կցուցադրվեն Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում գտնվող հողային ռեգիստրի և կադաստրի տարածաշրջանային տնօրինությանը պատկանող պատմական շենքում, որը պետք է վերածվի թանգարանի, հայտնում է Hurriyet-ը: Ներկայումս շենքն ամբողջովին տարհանվում է, իսկ Սբ Սոֆիայի արտեֆակտների վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ստամբուլի մշակույթի և զբոսաշրջության ղեկավար Կոսկուն Յըլմազը հայտնել է, որ թանգարան դառնալու համար նախատեսված այդ շենքը պատմական նշանակություն ունի։ «Թուրքական և իսլամական մշակույթի հայտնի թանգարանը գտնվում է շենքի հարևանությամբ»,- ասել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսրության օրոք։ Այստեղ են թագադրվել բյուզանդական կայսրերը։ 1000 տարուց ավելի տաճարը եղել է քրիստոնեական ամենամեծ եկեղեցին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |