Անվճար ուսման հնարավորություն Եվրասիա համալսարանում՝ բարձր միավորներով բուհ չընդունվածներին

Անվճար ուսման հնարավորություն Եվրասիա համալսարանում՝ բարձր միավորներով բուհ չընդունվածներին

PanARMENIAN.Net - Եվրասիա միջազգային համալսարանը միասնական քննությունների արդյունքներով 13-15 միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած բոլոր դիմորդներին կընդունի հեռակա համակարգ ուսման վարձավճարի արտոնյալ պայմաններով` 50% զեղչի հնարավորությամբ, իսկ 16-20 միավոր վաստակած ուսանողները կսովորեն անվճար։

Համալսարանից հայտնում են, որ հեռակա համակարգում սովորող բոլոր դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու առկա համակարգի դասերին՝ լիարժեք օգտվելով առկա համակարգում ուսումնառելու հնարավորությունից։

Ուսման վարձի արտոնությունները, ըստ միասնական քննության արդյունքների, սահմանված են նաև երկկողմանի ծնողազուրկ, կամ հաշմանդամություն ունեցող, կամ վերջին 2 տարում բանակից զորացրված, կամ սահմանամերձ բնակավայրերից, կամ միակողմանի ծնողազուրկ, կամ հեռավոր (120 կմ և ավելի) բնակավայրերից դիմորդների համար։

2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու միայն մեկ միասնական քննություն է անցկացվել, ԿԳՄՍՆ-ն նաև հայտարարել էր, որ բուհ ընդունվելիս այսուհետ գերակա է լինելու առաջին հայտի սկզբունքը։ Միասնական քննությունների արդյունքում առաջին հայտով չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները մի քանի օր բողոքի ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով ֆակուլտետներում տեղեր ավելացնել կամ վերանայել առաջին հայտնին նախապատվություն տալու սկզբունքը, ինչի արդյունքում բազմաթիվ դիմորդներ բարձր միավոներ են ստացել, բայց բուհ չեն ընդունվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---