Կոտայքի մարզպետը կազատվի պաշտոնից և շրջակա միջավայրի նախարար կնշանակվի

Կոտայքի մարզպետը կազատվի պաշտոնից և շրջակա միջավայրի նախարար կնշանակվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը։

Նա Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հունիսի 1-ին։

Armtimes.com-ի տեղեկություններով՝ մարզպետը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար, որի հաստիքը թափուր է մայիսից։

Էրիկ Գրիգորյանը 2020-ի մայիսի 6-ին ազատվել էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---