ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 150,000-ը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 150,000-ը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 150,000-ը։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Covid-19-ի զոհերի հստակ թիվը հուլիսի 29-ի երեկոյի դրությամբ 150,090 է, գրում է Deustche Welle-ն։

Դա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, բացարձակ թվերով, իսկ երկրորդը Բրազիլիան է, որտեղ վարակից 90,000 մարդ է մահացել։

Սակայն, եթե դիտարկենք մահացածների քանակը երկրի բնակչության համեմատ, ապա Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Շվեդիայում այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում պարտադիր է դարձել պաշտպանիչ դիմակներ կրելը։ Այդ մասին հայտարարել է պալատի նախագահ Նենսի Փելոսին։ Նա հավելել է, սակայն, որ ելույթների ժամանակ կոնգրեսականները կկարողանան հանել դիմակները։

Ըստ Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ Բելգիայում 100,000 բնակչության հաշվարկով Covid-19-ից մահացել է 86, Իսպանիայում և Իտալիայում՝ մոտ 60, Շվեդիայում 56 մարդ։ ԱՄՆ-ում, որտեղ բնակչությունը 330 մլն է, այդ ցուցանիշը կազմում է 45 մարդ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---