Apple-ի, Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարները հարցաքննվել են «մրցակիցներին ոչնչացնելու» մեղադրանքով

Apple-ի, Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարները հարցաքննվել են «մրցակիցներին ոչնչացնելու» մեղադրանքով

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն կազմակերպություններն օգտվողների տվյալներն օգտագործում են, որ վերացնեն իրենց մրցակիցներին: Այդ ընկերությունները չափազանց մեծ են, կարծում են ԱՄՆ կոնգրեսականները, փոխանցում է ՌԲԿ-ն։

Հուլիսի 29-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ Կոնգրեսի հակամենաշնորհային հարցերով ենթահանձնաժողովի նիստը։ Կոնգրեսի հարցերին պատասխանել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, Google-ի մայր ընկերության ղեկավար Սունդար Պիչայը։ Ըստ CNN-ի՝ վերջին անգամ նման մասշտաբային լսումներ եղել են 1998-ին, երբ Կոնգրեսում էր Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

Մոտ մեկ տարի է՝ Կոնգրեսը հետաքննում է ՏՏ խոշորագույն ընկերություններ Facebook-ին, Google-ին, Amazon-ին և Apple-ին՝ պարզելու համար, թե արդյոք նրանք չարաշահել են իրենց գերիշխող դիրքը շուկայում։ Կոնգրեսականների կարծիքով՝ ընկերությունների դիրքը «սպանում է ԱՄՆ-ում փոքր բիզնեսը և տնտեսության դինամիզմը»:

Ընկերություներից Amazon-ին, օրինակ, մեղադրել են ագրեսիվ մրցակցության մեջ․ նրանք ԱՄՆ-ի օնլայն վաճառքների շուկայում 70% են զբաղեցնում։ Google-ին կրկին հիշեցրել են Չինաստանի հետ չափազանց սերտ հարաբերությունների մասին, ինչպես նաև մեղադրել այլ կայքերից բովանդակության գողության մեջ։ Apple-ի մասով՝ Կոնգրեսին մտահոգում է, որ AppStore-ում ընկերությունն է որոշում՝ որ հավելվածները հասանելի լինեն։ Կոնգրեսականներին մտահոգում է նաև, որ Facebook-ը «կուլ է տվել» իր հիմնական մրցակիցներ Instagram-ին և WhatsApp-ին։

Տեխնոլոգիական առաջատարների ղեկավարներն իրենց խոսքում նշել են, որ այնքան էլ մեծ ընկերություններ չեն, իսկ իրենց գործունեությունը դրական է Ամերիկայի համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---