Ամերիկայի հրեական կազմակերպությունները կարող են օժանդակել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը 3 փետրվարի 2009 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հրեական կազմակերպությունները կարող են վերանայել իրենց դիրքորոշումը եւ օժանդակել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: «Պետք չէ գերագնահատել ԱՄՆ հրեական լոբբիի ազդեցությունը: Բազմաթիվ հրեա-ամերիկյան կազմակերպություններ, այդ թվում նաեւ Հակադիֆֆամացիոն լիգան (ADL), արդեն որոշել են չօժանդակել Թուրքիային հայկական հարցում»,- հայտնեց Անկարայում ISRO/USAK Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Սեդատ Լաչիները:Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Թուրքիայում քիչ մարդ կա, ով հավատում է, որ հրեական լոբբիի օժանդակությունից զրկվելը կարող է անդրադառնալ ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վրա: «Ապրիլին Բարակ Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինն օգտագործելու հավանականությունը բարձր է: Բայց եթե գործը հասնի ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցի վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, ինձ թվում է, որ ԱՄՆ վարչակազմը, ամենայն հավականությամբ, կհետեւի իր ազգային շահերին»,- հայտնեց Լաչիները: Թուրք փորձագետի խոսքով, հայկական հարցը թուրք-ամերիկյան հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում: «Այդ հարցը ծագում է ամեն անգամ, երբ խնդիր է առաջանում Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ: Այն երկկողմ հարաբերությունների կենտրոնում էր գտնվում նաեւ մի քանի տարի առաջ` թուրք-ամերիկյան հարաբերություններում իրաքյան ճգնաժամի ժամանակ»,- ընդգծեց Լաչիները: Միեւնույն ժամանակ ISRO/USAK Միջազգային կենտրոնի ղեկավարը ընդգծեց, որ ապրիլի 24-ին Բարակ Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինն օգտագործելը դժվար թե ցնցող իրադարձություն դառնա թուրք ժողովրդի համար: «Թուրք հասարակությունը արդեն նորմալ է վերաբերվում նրան, որ ԱՄՆ նոր վարչակազմը կարող է անել այն, ինչ չարեց նախորդ վարչակազմը: Ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ընդգծեց Լաչիները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: ԱՄՆ հրեական կազմակերպություններն իրենց հերթին կտրուկ քննադատության ենթարկեցին Թուրքիայի վարչապետի այդ արարքը: Հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները Էրդողանի արարքը բնութագրեցին որպես «խայտառակ արարք, որը կարող է օրինակ դառնալ Իսրայելի եւ հրեական ժողովրդի դեմ բռնության հետագա գործողությունների համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |