Պանդեմիայի պատճառով օտարերկրացիները չեն կարողանում ՌԴ-ից տեղափոխել փոխնակ մայրերի մոտ 1000 երեխայի

Պանդեմիայի պատճառով օտարերկրացիները չեն կարողանում ՌԴ-ից տեղափոխել փոխնակ մայրերի մոտ 1000 երեխայի

PanARMENIAN.Net - Փոխնակ մայրերից ծնված մոտ 1000 երեխա չի կարող մեկնել Ռուսաստանից փակ սահմանների և պանդեմիայի պատճառով։ Այդ մասին The Guardian-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ Իրինա Կիրկորան, գրում է Meduza-ն։

Փոխնակ մայրության ծառայություններ տրամադրող պետերբուրգյան ընկերության աշխատակիցը հայտարարել է, որ միայն իրենց մոտ այդպիսի առնվազն 600 երեխա կա։

«Դա շատ սուր խնդիր է։ Այդ երեխաները մեծանում են։ Նրանց ծնողներ են պետք», - ասել է Կիրկորան։

ՌԴ-ից փոխնակ մայրերի երեխաների է սպասում մոտ 180 ընտանիք Չինաստանից, ինչպես նաև ընտանիքներ Սինգապուրից, Ֆրանսիայից, Ֆիլիպիններից, Արգենտինայից, Ավստրալիայից։

Հուլիսի կեսին Մոսկվայում ձերբակալություններ եղան փոխնակ մայրության ծառայություններ տրամադրող ընկերությունների աշխատակիցների, ինչպես նաև հղիությունը հսկող բժիշկների շրջանում։ Նրանց դեմ երեխաների վաճառքով զբաղվելու քրգործ է հարուցվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---