Երևանի նախկին զինհոսպիտալի շենքը կօտարվի. Տեղում հյուրանոց կկառուցվի30 հուլիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը կօտարի Երևանի Օրբելի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքը, այն աճուրդի կհանվի ու տեղում հյուրանոց կկառուցվի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ շենքն ու հողամասն օտարվելու են մրցութային աճուրդով։ «Երևանի զարգացման տեսլականով պայմանավորված` որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի` տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,- ասել է Պապիկյանը։ Գույքի գնահատված արժեքը 7․7 մլրդ դրամ է։ Օտարվելու է ոչ միայն հոսպիտալի չգործող շենքը, այլև 2013-ից դրան կից գտնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը, որը գործում է հոսպիտալի նախկին շենքերից մեկում։ Ըստ որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացվող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով և հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ և ձախ հատվածամասերում մինչև 12 հարկանի շինություններ կառուցելու։ Աճուրդի սահմանված պայմանների համաձայն` առաջին մրցույթի ժամանակ չվաճառվելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվելու է 3–ամսյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր նոր աճուրդի ժամանակ գույքի արժեքը նվազելու է 10%-ով։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է |