ՌԴ-ն դադարեցրել է ՀՖՖ նախկին նախագահ Հայրապետյանի հետախուզումը

ՌԴ-ն դադարեցրել է ՀՖՖ նախկին նախագահ Հայրապետյանի հետախուզումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ-ում դադարեցված է, հայտարարել է նրա փաստաբան Ամրամ Մակիյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ որոշումը կայացրել է Ռուսաստանի Դաշնությունը։

«Չեմ կարծում, որ կարելի է հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը հայտնի է», - ասել է Մակինյանը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---