ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհի առաջին ատոմակայանը![]() 1 օգոստոսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռիդ Ալ Մաքթումը օգոստոսի 1-ին հայտարարել են արաբական աշխարհում առաջին Բարաքա ատոմակայանի գործարկման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հրապարակավ հայտարարում եմ, որ ԱՄԷ-ում գործարկվել է առաջին խաղաղ ատոմային ռեակտորն արաբական աշխարհում՝ դա Բարաքա ատոմակայանն է Աբու Դաբիում։ Մասնագետները բեռնել են միջուկային վառելիքը, համալիր փորձարկումներ են կատարել և հաջողությամբ գործարկել են կայանը»,-գրել է նա Twitter-ում։ Նա նշել է, որ ԱՄԷ-ն մտադիր է 4 ատոմակայան շահագործել, որոնք կապահովեն էլեկտրաէներգիայի պահանջարկի մեկ քառորդը, և նշել է, որ ատոմակայաններն ու տիեզերքի հետազոտություններն ազդակ են ԱՄԷ-ի կողմից, որ արաբները կարող են վերսկսել իրենց ճանապարհը գիտության մեջ և մրցակցել մյուս մեծ ազգերի հետ։ Բարաքա ԱԷԿ-ը 4 էներգաբլոկ է ունենալու 5600 մՎտ ընդհանուր հզորությամբ։ Օգտագործվելու են կորեական EPR-1400 ջրա-ջրային ռեակտորներ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |