Ըստ Թրամփի՝ Բոստոնի մարաթոնի ահաբեկչի համար պետք է կրկին մահապատիժ պահանջել

Ըստ Թրամփի՝ Բոստոնի մարաթոնի ահաբեկչի համար պետք է կրկին մահապատիժ պահանջել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դաշնային կառավարությունը պետք է երկրորդ անգամ մահապատիժ պահանջի Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևի համար, գրում է Deutsche Welle-ն։

Օգոստոսի 1-ին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է ահաբեկչության համար դատապարտված ազգությամբ չեչեն Ջոխար Ցարնաևի մահապատիժը։ Նա դատապարտվել էր 2013 թվականին Բոստոնյան մարաթոնին ահաբեկչություն իրականացնելու համար, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 260-ից ավելին։

«Հազվադեպ է լինում, որ որևէ մեկն ավելի արժանի լինի մահապատժի, քան բոստոնցի ահաբեկիչ Ցարնաևը։ Դատարանը համամիտ է, որ դա ներքին ահաբեկչական հարձակումներից վատագույնն էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր»,- գրել է Թրամփն իր Twitter-ում։

Մահապատժի որոշումը դատարանն ընդունել էր 2015 թվականին։ Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորները նախաձեռնել են երկրորդ անգամ քննել գործը, քանի որ առաջին դատական գործընթացի ժամանակ երդվյալ ատենականլները ըստ պատշաճի չեն ընտրվել։ Մասնավորապես՝ դատն անցկացվել է Բոստոնում, ինչը, պաշտպանների կարծիքով, բացառել է անկողմնակալ ատենակալների ընտրությունը։

Ցարնաևի փաստաբանները պնդում են, որ նա ենթարկվել է ավագ եղբայր Թամերլանայի հրամաններին․ եղբայրները Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ երկու պայթուցիկ են տեղադրել։ Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---