Առաջարկ. Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծել՝ առնվազն 25 դատավորով 3 օգոստոսի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան՝ առնվազն 25 դատավորով, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախատեսվում է, որ 25-հոգանոց դատավորների կազմից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով (ներառում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը-խմբ․) նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատում նախատեսվում է, որ կգործեն 8 դատավոր, իսկ քաղաքացիական և վարչական պալատում՝ 13։ Նախագծերով սահմանվել են նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները, դատավոր նշանակվելու սահմանափակումները, բոլոր ատյաններում դատավորների թեկնածուների բաերվարքության ստուգման կառուցակարգերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |