4 փետրվարի 2009 - 17:33 AMT
«Moscow open 2009». 4 փուլերի արդյունքում հայ շախմատիստները կիսում են 20-ից 62-րդ տեղերը
Հայ շախմատիստները շարունակում են իրենց ելույթները «Moscow open 2009» 5-րդ միջազգային շախմատի փառատոնում: Երեկ ուժեղագույն «A» խմբում ավարտվեց 4-րդ փուլը: Հայ շախմատիստներից ամենահաջողը հանդես եկավ Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Հայրապետյանը, որը 4 փուլերից հետո ունի 3,5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռաֆայել Վահանյանը 3-ական միավոր են հավաքել եւ մրցութային սանդղակում կիսում են 20-ից 62-րդ տեղերը:

Վիճակահանության արդյունքում 5-րդ փուլում Գաբրիել Սարգսյանն ու Ռաֆայել Վահանյանը կհանդիպեն ռուս գրոսմայստերների` համապատասխանաբար Դմիտրի Չուպրովի եւ Նիկոլայ Պուշկովի հետ: Նշենք, որ Շախմատի Միջազգային Ֆեդերացիայի վարկանիշով Ռուսաստանի երկու ներկայացուցիչներն էլ զիջում են իրենց հայ մրցակիցներին, բայց մրցութային սանդղակում միեւնույն իրադրության մեջ են: