ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մենք շարունակելու ենք աշխատել Իրանի կողմից սպառնալիքի վերացման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հրթիռային պոտենցիալի մշակման Իրանի շարունակվող ջանքերը նախկինի պես խորը նահանգստություն են առաջացնում, հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո քարտուղարի պ. կ. Ռոբերտ Վուդը: Նրա խոսքով, վերջերս Իրանը տիեզերական կրիչ-հրթիռ է մշակել (SLV), որն ընդունակ է արբանյակ հանել տիեզերք: Դրանից ելնելով` կարելի է որոշել այն տեխնիկական բազան, որի հիման վրա Իրանը կարող է ազդեցության լայն ռադիուսի բալլիստիկական հրթիռների համակարգեր մշակել: Տեխնոլոգիական կառուցողական բլոկերից շատերը, որոնք ներգրավված են SLV գործադրման հարցում, նույնանում են նրանց հետ, որոնք պահանջվում են մեծ ազդեցության բալլիստիկական հրթիռների մշակման համար:



«Աշխատելով ՄԱԿ-ում` մենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մի շարք բանաձեւեր ընդունեցինք` ներառյալ 1737 բանաձեւը, որը պետություններից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Իրանին սարքավորումներ ու տեխնիկա մատակարարելու գործընթացը դադարեցնելու համար, քանի որ դրանք կարող են աջակցել Թեհրանին միջուկային զենքի մշակման գործում: Մենք շարունակելու ենք աշխատել տարածաշրջանում մեր ընկերների եւ դաշնակիցների հետ, որպեսզի վերացնենք Իրանի կողմից առկա սպառնալիքը` ներառյալ նրա ռազմական եւ միջուկային ծրագրերը, ինչպես նաեւ նրա կողմից օժանդակվող ահաբեկչությունը»,- ասել է Ռոբերտ Վուդը:



Փետրվարի 2-ին Իրանը տիեզերք դուրս բերեց իր առաջին արհեստական արբանյակը: Այդ իրադարձությունեը նվիրվել էր Իսլամական հեղափոխության 30-ամյակին: Արբանյակը տիեզերք էր ուղարկվել «Սաֆիր-2» կրիչ-հրթիռի օգնությամբ: Սեփական արտադրության տիեզերական կրիչ-հրթիռի փորձնական թռիչքը Իրանն իրականացրել էր մեկ տարի առաջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---