Հայաստանը Սոֆիայում կմասնակցի գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությանը

PanARMENIAN.Net - Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությանը, որը կկայանա փետրվարի 23- մարտի 1 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Հայաստանը ներկայացնելու են երկու գեղասահորդ-մենակատար` Սարգիս Հայրապետյանը եւ Արմինե Ստամբուլցյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Հայրապետյանն ու Ստամբուլցյանը Մոսկվայում են մարզվում անցյալ տարվա օգոստոսի 17-ից: Մենք ստիպված որոշում ենք ընդունել նրանց մեկ տարով Ռուսաստանի մայրաքաղաք ուղարկել, քանի որ մեր մարզադաշտում հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ մարզվելու համար այլ պայմաններ չկան»,- նշել է Սամվել Խաչատրյանը:



Նշենք, որ այս տարի Սարգիս Հայրապետյանը եւ Արմինե Ստամբուլցյանը արդեն մասնակցել են Հելսինկիում անցկացված Եվրոպայի առաջնությանը, բայց որպես պահեստայիններ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---