Facebook-ը ջնջել է Թրամփի գրառումը՝ Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու համար 6 օգոստոսի 2020 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Facebook-ն առաջին անգամ խառնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական էջի բովանդակությանը։ Իսկ Twitter-ն անորոշ ժամանակով Թրամփի նախընտրական շտաբին զրկել է նոր գրառումներ անելու իրավունքից՝ հայտարարելով, որ Սպիտակ տան ղեկավարը կորոնավիրուսի մասին կեղծ ինֆորմացիա է տարածում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Facebook-ը ջնջել է Թրամփի հարցազրույցներից մեկի հղումը պարունակող գրառումը։ Դրա ժամանակ նախագահը պնդում է, որ պետք է վերանացել բոլոր դպրոցները, քանի որ, ըստ նրա՝ երեխաները «կորոնավիրուսի դեմ գրեթե ամբողջական իմունիտետ ունեն»։ Twitter-ը պարբերաբար խառնվել է նախագահի թվիթերյան գրառումներին, սակայն Facebook-ը միշտ քննադատությունների է արժանացել ձեռնպահ լինելու համար։ Օգտատերերն ԱՄՆ նախագահին մեղադրում են ռասիզմի, ատելության խոսքի և ապատեղեկատվություն տարածելու համար։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Facebook-ը ստիպված է եղել ջնջել այն, քանի որ հրապարակված վիդեոն ապատեղեկատվություն է պարունակել մարդկանց խմբերից մեկի՝ իմունիտետ ունենալու մասին։ Ավելի ուշ նույն գրառումն արվել է նախագահի շտաբի թվիթերյան էջում։ Թրամփի նախընտրական շտաբը Facebook-ին մեղադրել է կանխակալության, իսկ Twitter-ին՝ դեմոկրատների օգտին «խաղալու համար»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |