Moderna-ն հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արժեքը փոքր պատվերի դեպքում![]() 7 օգոստոսի 2020 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը, որի հիմնադիրը հայտնի հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է, հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արժեքը փոքր պատվերի դեպքում՝ $32‒37՝ մեկ չափաբաժնի համար։ Երկու չափաբաժնից բաղկացած կուրսը կարժենա $64‒74։ Ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը փոքր պատվեր ասելով հասկանում է «միլիոնավոր չափաբաժիններ», գրում է «Վեդոմոստին»։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ պատվաստանյութն ԱՄՆ և բարձր կենսամակարդակով այլ երկրների շուկայում կարժենա $25‒30 մեկ չափաբաժնի համար, և $50‒60՝ կուրսի համար։ Ընկերության գներն ավելի բարձր են, քան մրցակիցների մոտ՝ $19,5 Pfizer և BioNTech ընկերությունների մոտ, $10-ը՝ Johnson & Johnson-ի և $3‒4՝ AstraZeneca և Օքսֆորդի համալսարանի դեպքում։ Ըստ Բանսելի՝ պանդեմիայի ժամանակ պատվաստանյութը կվաճառվի արժեքից ցածր գնով։ Գործարքի չափաբաժինը ևս նշանակություն ունի՝ որքան մեծ կլինի պատվերը, այնքան էժան՝ պատվաստանյութը։ Moderna-ն $1 մլրդ է ստացել ԱՄՆ կառավարությունից, սակայն պայամանագիր պետության հետ դեռ կնքված չէ։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ այժմ բանակցում են մի քանի երկրի հետ, որոնցից ստացել են $400 մլն առաջիկա մատակարարումների համար։ Ընկերությունը մտադիր է ավարտել պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց մասնակցում է 30,000 մարդ, մինչև սեպտեմբեր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |