Հետախուզվող «Ալրաղացի Լյովիկը» ՀՀ է տեղափոխվել

Հետախուզվող «Ալրաղացի Լյովիկը» ՀՀ է տեղափոխվել

PanARMENIAN.Net - ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») օգոստոսի 6-ին տեղափոխվել է Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրան տեղափոխել են ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության գործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ։

Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր 2020-ի մարտին, համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Լևոն Սարգսյանը ձերբակալվել էր Մոսկվայում 2019-ի նոյեմբերին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն է եղել:Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Հարուցված քրգործով 2018-ի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով:

 Ուշագրավ
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա
Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել
Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել
---