Ասիմպտոմ պացիենտները ևս կարող են տարածել Covid-19-ը![]() 7 օգոստոսի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի գիտնականները հիմնավոր ենթադրություն են անում, որ առանց ախտանիշ վարակվածները նույնքան վիրուսի մասնիկներ են կրում իրենց թոքերում, քթում և կոկորդում, որքան ախտանիշ ունեցողները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Ըստ նրանց՝ վարակվածների մոտ 30 տոկոսն է հիվանդությունը տանում առանց ախտանիշերի, սակայն, հավանաբար, տարածում է վիրուսը: Գիտնականներն ուսումնասիրել են միայն պացիենտների գենետիկական նյութը, սակայն չեն հետևել դրա փոխանցման շղթային։ Վերջինս կարող էր ավելի ուղիղ պատասխան տալ։ Այնուամենայնիվ, գիտնականների խոսքով՝ եղած ուսումնասիրությունն ամուր պատկերացում է տալիս նրանց վարակի փոխանցման համար։ Օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 19,091,446 մարդ, մահացել՝ 714,767-ը, առողջացել՝ 11,550,232-ը։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |