Գեյթս․ Կլիմայի փոփոխությունն ավելի շատ մարդու կյանք կխլի, քան Covid-19-ը 7 օգոստոսի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Երկրագնդի վրա կլիմայական փոփոխությունները հաջորդ տասնամյակներին կարող են հանգեցնել անհամեմատ շատ թվով մարդկանց մահվան, քան կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին իր բլոգում գրել է Microsoft ընկերության հիմնադիր-տնօրեն Բիլ Գեյթսը։ Նրա խոսքով՝ ինչքան էլ սարսափելի լինի համաճարակը, կլիմայի փոփոխությունը կարող է ավելի վատը լինել։ Հաջորդ 40 տարվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացումը, ըստ կանխատեսումների՝ կհանգեցնի 100,000 հոգու հաշվարկով 14 մարդու մահվան։ Հարյուրամյակի վերջում, եթե արտանետումների ծավալները շարունակեն աճել, կլիմայի փոփոխությունը կգրանցի 100,000 մարդու հաշվարկով 73 մահ։ Այլ կերպ ասած՝ 2060-ին կլիմայի փոփոխությունը կլինի այնքան մահացու, ինչքան Covid-19-ը, իսկ 2100 թվականին այն կարող է լինել 5 անգամ ավելի մահացու։ Օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 19,091,446 մարդ, մահացել՝ 714,767-ը, առողջացել՝ 11,550,232-ը։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |