Վարչապետը կարևորել է հուշարձան շենքերի պահպանությունը Ֆիրդուսի նախագծում 7 օգոստոսի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը դեռ մշակման փուլում է: Վարչապետն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը և շեշտել նախապես մշակված չափորոշիչները մինչ նախագծի ավարտը պահպանելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է ճարտարապետական 7 խումբ՝ 60 ճարտարապետով: Փոխհատուցման ծավալը կազմում է 60 մլն դոլար, իսկ ընդհանուր թաղամասի կառուցապատման ներդրումային արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ: Պատասխանատուները վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը: Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ: Կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը: Օրեր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ թաղամասի հին շենքերից մեկը քանդում են: Այդ հրապարակումները լայն արձագանք էին ստացել ու քննադատության արժանացել։ 2018-ին մարտին Կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահն արդեն նոր մոդելով: Տարածքը բաժանվել է 19 տարբեր մասերի և ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը` սաբոտաժ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը եռաչափ կադրեր է հրապարակել, որտեղ ներկայացված է Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի թաղամասում նախատեսվող կառուցապատման աշխատանքների ընդհանուր պատկերը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |