Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորած է

Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորած է

PanARMENIAN.Net - Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ է անհետ կորել։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Զոհերի թիվը հասել է 154-ի, որոնցից 25-ի ինքնությունը դեռ հաստատված չէ։ Բացի այդ, 60 մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է առողջապահության նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի քան 300,000 մարդ պայթյունի հետևանքով անօթևան է մնացել:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ Լիբանանի վարչապետն օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից:

ՀՀ-ն 3 ինքնաթիռ կուղարկի Լիբանան՝ բեռնված դեղորայքով և սննդով։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---