ՄԱԿ-ը զգուշացնում է՝ Լիբանանում կարող է հումանիտար ճգնաժամ սկսվել![]() 8 օգոստոսի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Լիբանանում կարող է լուրջ հումանիտար ճգնաժամ սկսվել։ Երկրում առանց այդ էլ խոշոր տնտեսական անկում էր, իսկ այժմ իրավիճակն ուղղակի աղետալի կարող է դառնալ։ Ինչպես ասվում է ՄԱԿ Համաշխարհաին պարենային ծրագրի հայտարարության մեջ, Բեյրութի նավահանգստի փլուզումը չի կարող չանդրադառնալ երկիր սննդամթերքի առաքումների վրա, ինչի հետևանքով գները կաճեն։ Կազմակերպությունը մտադիր է սննդի հավաքածուներ, ցորեն և ալյուր ուղարկել երկիր, գրում է BBC-ն։ Մինչ պայթյունն օգնության կարիք ուներ լիբանանցիների 75 տոկոսը, բնակիչերի 33 տոկոսը գործազուրկ էր, իսկ մոտ 1 մլն մարդ աղքատության շեմից ցածր էր գտնվում։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ հսկայական վնաս է հասցվել Լիբանանի առողջապահական համակարգին, քանի որ պայթյունի արդյունքում 3 հիվանդանոց է փլուզվել՝ ընդհանուր 500 մահճակալով։ Մյուս հիվանդանոցներում տեղերի պակաս կա, քանի որ հայրուրավոր վիրավորներ կան։ ԱՀԿ-ն բուժսարքավորումներ է մատակարարել, ինչպես նաև կոչ է արել 15 մլն դոլար հատկացնել առաջին անհրաժեշտության ծախսերը փակելու և կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու համար։ Պայթյունի արդյունքում դիմակներով, ձեռնոցներով և վիրուսից պաշտպանվելու այլ միջոցներով 17 կոնտեյներ է ոչնչացվել։ Լիբանանին օգնելու մտադրության մասին մի քանի երկիր է հայտարարել։ ԱՄՆ-ն 15 մլն դոլարի սննդամթերք և դեղորայք կուղարկի։ Հայաստանը Բեյրութին հումանիտար աջակցություն է ցույց տալու՝ ուղարկելով 3 ինքնաթիռ, որոնք բեռնված են լինելու դեղորայքով և սննդով։ ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |