Սելիտրան Բեյրութ տեղափոխած նավը 2018-ին խորտակվել է 8 օգոստոսի 2020 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Rhosus նավը, որը տեղափոխում էր օգստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթած ամոնիումային սելիտրայի խմբաքանակը, 2018-ին խորտակվել է։ Այդ մասին հայտնել է The New York Times-ը՝ ուսումնասիրելով դրա տեղաշարժման մասին տվյալներն ու արբանյակային լուսանկարները։ Նավը դուրս էր եկել Բաթումից 2013-ի սեպտեմբերին, իսկ ժամանման վայրը Մոզամբիկն էր։ Սակայն ճանապարհին Բեյրութի նավահանգիստ մտնելու անհրաժեշտություն է առաջացել, որտեղ իշխանություններն անհամապատասխանություններ են հայտնաբերել դրանում և առգրավել են բեռը։ Ըստ NYT-ի` Rhosus տրանսպոնդերի վերջին ազդանշանը գրանցվել է 2014-ի օգոստոսի 7-ին, գրում է ՌԲԿ-ն։ Երբ նավի թիմը հեռացել է, տեղի իշխանությունները բեռը տեղափոխել են պահեստ։ Նավը 2015-ին տեղափոխել են նավահանգստի մեկ այլ հատված, որտեղ այն մնացել է 3 տարի։ Ըստ պարբերականի` արբանյակային լուսանկարները, որոնց վրա Rhosus-ի չափերին համապատասխանող նավ է երևում, հաստատում են, որ այն դատարկ է։ 2018-ի փետրվարին վնասվածքի պատճառով նավը սկսել է ընկղմվել ջրի մեջ և մի քանի օրից ամբողջությամբ խորտակվել է։ Փետրվարի 18-ի արբանյակային լուսանկարներն ուսումնասիրել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Maxar ընկերության փորձագետ Սթիվեն Վուդը։ Նա տեխնիկական միջոցներ է օգտագործել, որոնք թույլ են տալիս ավելի լավ զննել խորտակված նավը։ Օգոստոսի 5-ի տվյալներով` նավը դեռ ջրի տակ էր՝ սելիտրայի պայթյունից մոտ 500 մ հեռավորության վրա։ Նավի սեփականատերն Իգոր Գրեչուշկինն է Խաբարովսկից։ Ըստ նավաստիների` նա սննկացել է և «փաստացի լքել նավը»։ Այժմ նա Կիպրոսում է բնակվում։ Պայթյունից հետո ոստիկանությունը հարցաքննել է նրան։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |